Passap

Արսեն Գրիգորյան

Դերասան. Արսեն Գրիգորյանը ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 8-ին Երևանում։ 1993 թվականին ավարտել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիան (Խ. Աբրահամյանի ղեկավարությամբ), 2004 թվականին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (Զ. Տատինցյանի արվեստանոց)։ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում խաղացել է Պետրուչիոյի («Կատվի ընտելացումը») և Թագավորի («Սովորական հրաշք») դերերը։