Passap

Մարի Գրիգորյան

Դերասան. Ծնվել է 1969 թվականի հունվարի 8-ին Վաղարշապատում։ 1989 թվականին ավարտել է Վաղարշապատի ակումբագրադարանային տեխնիկումը՝ ստանալով թատերական խմբի ղեկավարի մասնագիտություն։ Խաղացել է Վաղարշապատի դրամատիկական թատրոնում, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում և Երևանի փորձարարական թատրոնում։ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում խաղացել է Սոնա («Երևան-Բարսելոնա»), Ժուլիետ («Օսկար»), խորթ մայր («Մոխրոտիկը») և այլ դերեր։ Նկարահանվել է հեռուստասերիալներում և ֆիլմերում։