Passap

Միլենա Ավանեսյան

Դերասան. Ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 13-ին Պյատիգորսկում։ 2012-2016 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում խաղացել է Ժակլին («Օսկար»), Արքայադուստր («Սովորական հրաշք») և այլ դերեր, «Թատրոն տանիքում»՝ Ալիսա («Լռակյաց հիվանդը»), Ջուլիետ («Ռոմեո և Ջուլիետ»)։ Նկարահանվել է «Արթնացիր», «Վերջին ուսուցիչը», «Գործակալ 044» ֆիլմերում և սերիալներում։