Passap

Սարգիս Վարդևանյան

Դերասան. Սարգիս Վարդևանյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 21-ին Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում։ 2001–2005 թվականներին սովորել է Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի ուսումնարանի դերասանական բաժնում (ղեկավար՝ ժողովրդական արտիստ Վ. Աբաջյան)։ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում խաղացել է Քահանայի դերը «Հացթուխի կինը»-ում, Ֆիլիպի դերը «Օսկար»-ում և Փաստաբանի դերը «Ֆիլումենա Մարտուրանո»-ում։