Passap

Սաթիկ Հախնազարյան

Դերասան. Սաթիկ Հախնազարյանը ծնվել է 1966 թվականին։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (Ալեքսանդր Քոչարյանի արվեստանոց), աշխատել է «Անիվների վրա» թատրոնում և Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1997 թվականից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի է։ Հայաստանի վաստակավոր արտիստ է (2016), ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի դափնեկիր (2007, 2019), «Սիրային իրարանցում» ներկայացման մեջ խաղում է Ժակլինի դերը։