Passap

Ստեփան Ղամբարյան

Դերասան. Ստեփան Ղամբարյանը ծնվել է 1983 թվականին Երևանում։ Ստացել է ժողովրդական պարողի որակավորում, 1999–2003 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում (Սոս Սարգսյանի արվեստանոց), 2001 թվականից աշխատում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում։ 2005–2009 թվականներին եղել է «Բարեկամություն» պետական պարային համույթի մենակատար, իսկ 2010 թվականից դասավանդում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում։