Passap

Իմ տունը դուք եք

Ներկայացում · 120 րոպե. Սա անկեղծ ու ջերմ պատմություն է մանկատանն ապրող երեխաների մասին, ովքեր այնքան են սիրում այդ վայրը, որ ուղղակի չեն պատկերացնում իրենց կյանքը դրանից դուրս: Բայց մանկատունը պատրաստվում են փակել... Հուզիչ ու միաժամանակ ծիծաղելի տրագիկոմեդիա, որտեղ կա արցունք, ժպիտ ու ամենակարևորը՝ հույս։ Սա պատմություն է այն մասին, որ տունը միայն քարե պատերը չեն, այլ այն մարդիկ, ում հետ կիսում ես կյանքդ։ Սա այն ներկայացումն է,որը մեծ հաճույքով կդիտեն թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: