Passap

Կորցրած հույսերի տունը

Ներկայացում · 120 րոպե. Պլաստիկ ներկայացում Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսի հիման վրա՝ Ժիրայր Դադասյանի հատուկ արվեստանոցի շրջանավարտների մասնակցությամբ։ Բեմադրող ռեժիսոր՝ Ժիրայր Դադասյան, ռեժիսոր՝ Իննա Հախնազարյան։ Ներկայացումը չասվածի մասին է՝ մարդկանց, ովքեր կանգնել են անցյալի և ապագայի միջև և չեն կարողանում կատարել այն վճռական քայլը, որը կարող էր փոխել իրենց կյանքը։ Լռությունը այստեղ թաքցնում է վախը, ցավը, սերը և զայրույթը։