Passap

Մայլից մայլա | Գյումրի

Ներկայացում · 120 րոպե. Զավեշտախաղ մեկ գործողությամբ, Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա» գրքի հիման վրա։ Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի։ Վերցված են 5 պատումներ 5 հայտնի անձանց մասին, որոնց միջոցով ներկայացվում են Լենինականի ու Գյումրու ուրախ-տխուր էջերը՝ Գյումրու կոլորիտը, նիստուկացը, հետաքրքիր դեպքերն ու անձինք, և այն անկոտրում ոգին, որն ունի իսկական գյումրեցին։ Դերերում՝ Սամվել Առաքելյան, Հովհաննես Հովհաննիսյան, Վարագ Գևորգյան, Հովհաննես Սարգսյան, Դավիթ Մարդոյան։