Passap

Լը Գրան Ռեքս, Փարիզ

Լը Գրան Ռեքս, Փարիզ՝ խաղացանկ, դահլիճներ և գներ։ Պուասոնիեր բուլվար 1 Գրան Ռեքսը (ֆր. le Grand Rex) Փարիզի և Եվրոպայի ամենամեծ կինոդահլիճն է՝ կարմիր կաշվե 2650 նստատեղով և առաստաղին թարթող աստղերով. գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաքի 2-րդ թաղամասում՝ Մեծ բուլվարներին, 1 boulevard Poissonnière հասցեում, կառուցվել է 1932 թվականին արտ դեկո ոճով։ Օգտագործվում է նաև որպես համերգասրահ. առաջարկում է նաև 50 րոպե տևողությամբ ինտերակտիվ ատրակցիոն «Étoiles du Rex», որը հնարավորություն է տալիս նայել կուլիսների հետևը՝ սպեցէֆեկտների, աղմուկների, դեկորացիաների և կինոնկարահանումների աշխարհ։